ՕԵԿ-ն կմասնակցի սահմանադրական փոփոխությունների քննարկումներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին մենք կմասնակցենք, որովհետև մենք միշտ մասնակցում ենք բոլոր այն քննարկումներին, որոնք վերաբերում են երկրին և պետությանը: Այլ հարց է, դու կողմ ես, թե դեմ: Քննարկումների մասնակցել նշանակում է լինել բաց, ունենալ տեսակետներ»,- նշել է Շահգելդյանը:












































