Դիետաների սիրահարներին սպառնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Որքան վաղ է կինը սկսում դիետա պահել, այնքան մեծ է առողջական տարբեր խնդիրների՝ ներառյալ սնուցման խանգարումների ու ալկոհոլիզմի առաջացման հավանականությունը։
10 տարի տևած հետազոտության ժամանակ Ֆլորիդայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 1340 մարդու։
Պարզվում է՝ կանայք հզոր սոցիալական ճնշում են զգացել, որը ստիպել է նրանց նիհարել։ Դա վերաբերել է տարբեր տարիքի կանանց՝ հայտնում է Meddaily-ն։
Մասնագետները խորհուրդ են տալիս խաղադրույք կատարել ֆիզիկական ակտիվության և ճիշտ սնուցման վրա։
Նշվում է, որ սննդի հարցում առողջ մոտեցման քարոզչությունը պետք է սկսել դեռևս տարրական դպրոցում։










































