Նյու Յորքում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ կասկածյալն է ձերբակալվել Լա Գվարդիա օդանավակայանում լազերով օդաչուներին կուրացնելու համար։ Մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Իլիսեր Բալագերի դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դատախազության տվյալներով՝ մարտի 9-ին երեք կոմերցիոն չվերթների օդաչուները հայտնել էին օդանավի ուղղությամբ լազերի կանաչ ճառագայթի ուղղման մասին, ինչի հետևանքով անձնակազմը մեկ ակնթարթ կուրացել էր։ Նման հայտարարություններից հետո դիսպետչերները ժամանակավորապես փոխել են թռիչքավայրէջքային գոտիներով շարժման ուղղությունը։
Օդաչուները հայտնել են, որ ճառագայթն ուղղվել է Բրոնքսից։ Ոստիկաններն ուղղաթիռով պարեկություն են իրականացրել օդանավակայանի մերձակայքում։ Պարեկման ժամանակ նրանց նույնպես կուրացրել են լազերով, սակայն նրանք կարողացել են գրանցել, որ ճառագայթը եկել է Բրոնքսի բնակելի շենքերից մեկի երկրորդ հարկից։ Բալագերը ձերբակալվել է նույն օրը։
Դատախազը նման գործողություններն անվանել է «պոտենցիալ աղետալի»։
Անցած չորեքշաբթի Բրոնքսում ձերբակալվել էր 36-ամյա Ֆրենկ Էգանը։
Նշվում է, որ նման գործողությունները պատժվում են 5 տարվա ազատազրկմամբ։








































