Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ մասնակցել Դոնբաս խաղաղապահներ մտցնելու մասին քննարկմանը, եթե հակամարտության կողմերը դրանում հետաքրքրված են։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ «Նովոստի»-ին։
«Ճիշտն ասած` ցանկացած առաջարկ դիտարկելու համար մենք ոչ մի հակացուցում չունենք: Բայց դրա համար անհրաժեշտ է խոսել հակամարտության կողմերի հետ»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադա էր ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԽ դիմելու մասին նախագիծ երկրի տարածքում անվտանգության ապահովման նպատակով միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայման վերաբերյալ:











































