Վրաստանի կառավարությունը մտադիր է մեղմացնել օկուպացված տարածքների մասին օրենքը: Այս մասին կառավարության նիստից հետո հայտնել է վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին՝ տեղեկացնում է Trend գործակալությունը:
Ինչպես ասաց նա, համաձայն գործող օրենքի համաձայն՝ օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք Վրաստանի տարածք են մտել Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով, ձերբակալվել են Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածք անցնելուն պես: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել: Ձերբակալվածները վրացական բանտերում անցկացրել են ազատազրկման տարբեր ժամկետներ:
«Մենք դա անարդարացի ենք համարում, քանի որ բանտերում են հայտնվում Հայաստանի և Ադրբեջանի շատ քաղաքացիներ, որոնք հայրենիք են վերադառնում Վրաստանի միջոցով»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ նոր խմբագրմամբ՝ օրենքն առաջին անգամ խախտողները կենթարկվեն վարչական պատժի: Խախտումը կրկնելու դեպքում կհարուցվի քրեական գործ:
Վրաստանի կառավարությունն այսօր հավանություն է տվել այդ առաջարկին:








































