Հունաստանի քաղաքներից մեկում 29-ամյա մուսուլմանը, որի անունը չի նշվում, նախօրեին առևանգել է մետրոպոլիտ Դամասկինին (Հելլադայի ուղղափառ եկեղեցի) պատկանող ավտոմեքենան:
Ինչպես հաղորդում է հունական եկեղեցական Romfea.gr գործակալությունը, հանցագործը որոշել է առևանգել ավտոմեքենան, երբ հոգևորականը կանգ է առել խանութի մոտ՝ գնումներ կատարելու, իսկ մեքենայի բանալին տեղում է թողել:
Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել գողին ու ավտոմեքենան:
Տղամարդը ձերբակալվել է:











































