Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները իրականացրել են նախազգուշական թռիչք՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի մանևրերի, որը թռել է թուրքական օդային տարածքին զուգահեռ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ Ռուսաստանին պատկանող Իլ-20 տիպի ինքնաթիռը, գտնվելով չեզոք օդային տարածքում, թռել է Թուրքիայի օդային տարածքին զուգահեռ արևմուտքից արևելք ափից՝ միջինը 12-25 ծովային մղոն տարածության վրա:
Ի պատասխան՝ երկու F-16 կործանիչներ նախ նախազգուշական թռիչք են իրականացրել Քըրքլարելիի հյուսիս-արևելքում, իսկ հետո հետևել են Ռուսասատնի ինքնաթիռին միջազգային օդային տարածքում հյուսիսային Քըրքլարելի-Ստամբուլ-Քաջաելի-Սաքարյա-Դյուզջե-Քասթամոնու-Սինոփ ուղղությամբ:
Բացի դրանից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ևս երկու F-16 կործանիչներ տեղական ժամանակով ժամը 13:53-ից մինչև 13:55-ը հետևել են ռուսական ինքնաթիռի թռիչքին միջազգային օդային տարածքում՝ Սամսուն-Օրդու-Գիրեսուն-Տրաբզոն-Ռիզե հյուսիսային ուղղությամբ:










































