ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հետ կապված քննարկումներ են մեկնարկում, թե նմանատիպ զարգացումների դեպքում գուցե նորից ընտրությունները հետաձգելու հարց կանգնի:
Հաշվի առնելով, որ այս թեկնածուն ի սկզբանե ՆՄԱՆ ձևով է վարել իր ընտրարշավը, նման «հացադուլային» մարտավարություն է ընտրել, կարող ենք ենթադրել, որ առողջական վիճակի հնարավոր վատթարացումը գիտակցված ընտրություն է և քարոզարշավի եզրափակիչ ակորդ, այլ ոչ թե խոչընդոտ:
Հ.Գ. Առողջություն եմ մաղթում Անդրիաս Ղուկասյանին:










































