Կատուներն ուրախ են դարձնում իրենց տերերի կյանքը։ Նրանք գիտեն, որ ինչ էլ անեն՝ անպատիժ են մնալու։ Իսկ եթե տերը շատ բարկանա, միշտ կարելի է թաքնվել։
Կան որոշ տեսակներ, որոնք հիանալիորեն ձուլվում են տարբեր ֆոների։ Հնարամիտ կենդանիները միշտ գտնում են ճարը։ Մարդկանց չորքոտանի սիրելիների թաքնվելու վարպետության մասին են վկայում Kulturologia-ի ներկայացրած լուսանկարները։























































