Tuesday, 23 06 2026
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան

Իշխանությունը հետընտրական հաշվարկներում

Սահմանադրական բարեփոխումների թեմայով նախագահական նստավայրում կազմակերպված բլից հանդիպումների բուն նպատակն անկասկած փոփոխությունների շուրջ կոնսենսուսը չէր, այլ ընդդիմադիր դաշտի կապիտուլյացիայի ցուցադրությունը, որը Սերժ Սարգսյանի մոտ ստացվեց: Այդ ցուցադրությունը ևս մեկ անգամ առաջ բերեց հարցադրումը, թե նրա ինչին էր պետք այդպես բացահայտ ձևով ոչնչացնել քաղաքական դաշտը, ընդդիմադիր դաշտը, վերածել ավերակների և հաստատել դրանց վրա իր թագավորությունը:

Իշխանությունը երկար ժամանակ ընդդիմության իմիտացիա էր կազմակերպել Հայաստանում` ի դեմս ԲՀԿ-ի: Սակայն Ծառուկյանի դեմ կազմակերպված օպերացիան վերջ դրեց այդ իմիտացիային, և իշխանությունները բացահայտեցին, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտում ճգնաժամ է եղել, որն իրենք ծածկել են արհեստական գոյացությամբ՝ ԲՀԿ-ով: Ներկայումս հետ են քաշել ծածկոցը, և բնականաբար կարևոր է հասկանալ, թե ինչու: Ծածկոցը ոչ միայն հետ է քաշվել, այլ նաև նախաձեռնվել է դրա տակ եղած դաշտի, այսպես ասած, կազմալուծվածության ցուցադրություն՝ սահմանադրական փոփոխությունների անվան տակ կազմակերպված ընդունելությունների տեսքով:

Անշուշտ, սա լոկ քմահաճույք չէ, և այս ցուցադրությունն ունի նպատակ: Տեղի է ունեցել շատ կարևոր փոփոխություն՝ իշխանություններն ընդդիմություն իմիտացնելուց անցել են ընդդիմության բացակայությունն ընդգծելուն: Կարճաժամկետ առումով այստեղ իրավիճակը պարզ է՝ իշխանությունները սկսեցին իրենք իրենց իմիտացիայից վախենալ, կասկածել, Սերժ Սարգսյանը կասկածներ հարուցեց ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ համակարգում, և ստիպված էր ԲՀԿ-ն ցրելով` ցրել նաև այդ կասկածները, սեփական իմիտացիային զոհ չգնալու համար: Այսինքն` կարճաժամկետ նպատակն ու խնդիրները պարզ էին, և Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին, քանի որ ըստ էության վտանգ չուներ, որ իմիտացիոն ընդդիմությանը վերացնելով` նա կբացի իրական ընդդիմության ճանապարհը դեպի ինքը: Իրական ընդդիմություն, որն ունակ կլինի անցնել այդ ճանապարհն արդյունավետ, չկա՝ թույլ է, գրեթե չկայացած, չձևավորված:

Այս ամենը կարճաժամկետ իմաստով: Սակայն երկարաժամկետ առումով խնդիրները այլ են, և դաշտը ընդհանրապես ամայի չէ, որպեսզի լիովին փակ լինի նոր ընդդիմության ձևավորման հեռանկարը: Կան ուժեր, կան անհատներ, որոնք կարող են հասարակական կարծիքը մոբիլիզացնել իրենց քաղաքական գործունեության շուրջ: Իհարկե, նրանց թափը, ծավալները, մասշտաբները առայժմ իշխանությունների համար որևէ վտանգ չեն ներկայացնում: Ավելին` սա նույնիսկ ցանկալի է, քանի որ հասարակության տրամադրությունները պետք է ինչ-որ ձևով լինեն ձևակերպված և կանխատեսելի, անկանոն տրամադրությունները միշտ էլ դժվար կառավարելի են: Սակայն նշանակո՞ւմ է սա արդյոք, որ իշխանությունները պատրաստ են հրաժարվել ընդդիմության և իրենց միջև բուֆերային մարտավարությունից, որը կիրառում էին վերջին տարիներին: Համենայնդեպս, գործող բուֆերը ոչնչացված է այնպես, որ վերականգնման ենթակա չէ, և ակնհայտ է, որ այլևս ունակ չէ համոզիչ կերպով նման դեր կատարել: Եթե իշխանությունները վստահ են, որ Հայաստանում երբեք չի ձևավորվի այնպիսի ուժեղ ընդդիմություն, որի հանդիման լինի բուֆերի անհրաժեշտություն, ապա նրանց գործողություններն այստեղ պարզ են դառնում նաև երկարաժամկետ իմաստով՝ իշխանությունները հրաժարվում են պարզապես բուֆերի վրա ավելորդ ռեսուրսներ և էներգիա վատնելուց: Բայց հարց է առաջանում, թե որտեղի՞ց նրանց այդպիսի վստահություն:

Մի բան կա իհարկե՝ գուցե թե նրանք այդ հարցում վստահ չեն, սակայն վստահ են, որ հենց լինի նման ընդդիմության ձևավորման առողջ պրոցես, ապա իրենք շատ արագ կարող են ձևավորել անհրաժեշտ բուֆերը: Այդ դեպքում պետք է հասկանալ, թե որոնք են, ովքեր են իշխանությունների ձեռքի տակ եղած այդ ռեսուրսները: Օրինակ` արդյո՞ք նրանք այն ռեսուրսներն են, որոնք հանդիպումներ ունեցան սահմանադրական փոփոխությունների շրջանակում: Քիչ հավանական է: Նրանք, այսպես ասած, «բացահայտված» ռեսուրսներ են:

Ամենայն հավանականությամբ, իշխանությունները ընդդիմադիր դաշտը ամայացրել են, այսպես ասած` քաղհան են արել այլ նպատակով: Նրանք, այսպես ասած, ապագա ընդդիմության համար ունեն նոր ռեսուրսներ, և այստեղ հաշվարկներն արդեն արվում են ոչ թե 2017-18-ի կտրվածքով,- սա արդեն ըստ էության հաշվարկված կտրվածք է, և այստեղ առանձնապես խնդիրներ կարծեք թե չկան,- այլ հաշվարկվում է արդեն այդ ընտրական ցիկլից հետո ընկած ժամանակահատվածը, այսինքն` իրականացվում է երկարաժամկետ պլանավորում, ըստ որի դիտարկվում է ընդդիմադիր դաշտի ապագան 2017-18-ից մինչև 2027-28 ցիկլը:

Հայաստանում ընդդիմադիր դաշտի առանցքային զարգացումների շուրջ իշխանական պատկերացումները պետք է փնտրել, դիտարկել այս տարածական և ժամանակային կտրվածքով: Հենց այդ կտրվածքով են իշխանությունները այսօր բավական ինտենսիվ քաղհանի ենթարկում ընդդիմադիր դաշտը` պատրաստելով այն, ըստ էության, հետընտրական, ոչ թե նախընտրական ցանքի: Հետևաբար հասարակությունն իշխանական այդ մտադրություններին կարող է արդյունավետորեն հակադրվել իր հաշվարկներն էլ հենց այդ ժամկետային կտրվածքով անելու պարագայում, նույնիսկ, իհարկե, ավելի երկար, սակայն ոչ մի դեպքում ավելի կարճ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում