Վերջերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Պամելա Անդերսոնը երրորդ անգամ ամուսնալուծվում է իր ամուսին Ռիք Սալոմոնից և արդեն դատարան է դիմել։
Ըստ PEOPLE-ի՝ գործը կքննվի ապրիլի 3-ին։ Նշվում է, որ 47-ամյա Պամելան անհանգստացած և վախեցած է, քանի որ չգիտի՝ ինչի՛ է ընդունակ Ռիքը իր հանդեպ։ Հրատարակությունը վստահեցնում է, որ նախկինում Ռիքն ուժ էր կիրառում Պամելայի հանդեպ։
Երբ Պամելան փետրվարին ամուսնալուծության հայց էր ներկայացրել, նշել էր. «Ռիքի վարքը վերահսկողությունից դուրս է եկել, և ես վախենում եմ իմ անվտանգության համար»։ Նա նշել էր նաև, որ Սալոմոնն իրեն հաճախ վիրավորում է՝ բոլորովին չամաչելով սեփական արտահայտություններից։
Գործի քննմանը շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ այս ընթացքում Պամելան ամուսնուց վիրավորական նամակներ է ստանում։ Դրանցից մեկում նա Պամելային անվանել է «երեխաների սերիական մարդասպան՝ իր բոլոր ամուսինների հետ»։ Նա նաև նշել է, որ Պամելան ցանկանում էր իրենից զավակ ունենալ։
Անդերսոնը նշել է, որ Սալոմոնը սպառնում էր իրեն իր անձնական լուսանկարների և բաց տեսարաններով տեսանյութերի տարածմամբ։







































