Սոցիալական կայքի իր էջում Քիմ Քարդաշյանը տեղեկացրել է, որ Քարդաշյանների ընտանիքը պատրաստ է «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հանրահայտ ռեալիթի-շոուի 10-րդ սեզոնի պրեմիերային:
Երկրպագուները ցնծության մեջ են, քանի որ շուտով կրկին կկարողանան հետևել իրենց սիրելի աստղի կյանքի մանրամասներին: «Քարդաշյանների ընտանիքը» առաջին անգամ ցուցադրվել է E! հեռուստաալիքով 2007 թվականին: Այդ ժամանակվանից այն բավականին հայտնի է դարձել:
«Չեմ կարող հավատալ, որ մենք ներկայացնում ենք 10-րդ սեզոնը»,- իր տպավորություններով կիսվել է Քիմը և նշել, որ այս ընթացքում բազմաթիվ անմոռանալի իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասին Քարդաշյանների ընտանիքը սիրով կպատմի և կներկայացնի:










































