Մադրիդ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահության համար շնորհակալություն է հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Հիշեցնենք, որ Պերեսն այս շաբաթ մամլո ասուլիս էր հրավիրել, որում մասնավորապես նշել էր, որ չնայած ներկայիս անհաջողություններին, ակումբի ղեկավարությունը վստահում է իտալացի մասնագետին ու չի պատրաստվում պաշտոնանկ անել նրան:
« «Ռեալ»-ի նախագահը լավ քայլ արեց` հերքելով տեղեկատվությունը, որն իրականությանը չէր համապատասխանում: Նա միշտ սատարել է ինձ, անկախ հանգամանքից` ինչպես են դասավորվել խաղերը: Ցանկանում եմ մնալ «Ռեալ»-ում: Այստեղ ամեն ինչից գոհ եմ և խնդիրներ չունեմ»,- հայտարարել է Անչելոտին:







































