Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլը չի կիսում Կարլո Անչելոտիի թիմի հասցեին հնչեցվող բուռն քննադատությունը:
«Մրցաշրջանը տևում է ոչ թե 10 օր, այլ 10 ամիս: Երբ 2 ամիս առաջ «Ռեալ»-ը հաղթանակների շարքը հասցրեց 22-ի, բոլորը ցնցված էին:
Իսկ հիմա, երբ թիմը փոքր-ինչ արգելակել է, բոլորը բռնել են գլուխները: Այս ամենը չի նշանակում, որ «Ռեալ»-ը դադարել է մեծ ակումբ լինել»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































