Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Քունեյթրա գավառում` Գոլանի բարձունքների շրջանում, ոչնչացրել են ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման շտաբը և ռազմական ճամբարը: Այս մասին հաղորդում է «Էլ-Մանար» հեռուստաալիքը:
Գրոհայիններից ավելի քան 120 մարդ է սպանվել և վիրավորվել` ներառյալ խմբավորման 3 դաշտային հրամանատարների: Նշվում է, որ ավիահարվածը հասցվել է շաբաթ օրը` ահաբեկիչների ռազմական նախապատրաստության ավարտի պահին:







































