2010-ին ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպությանը մոտ 1 մլն դոլար է վճարել` որպես պատանդի փրկագին: Այս մասին գրում է The New York Times պարբերականը:
Նշվում է, որ Աֆղանստանի կառավարությունը 5 մլն դոլար է հավաքել` որպես իր դիվանագետի փրկագին: Գումարը հավաքելու համար իշխանությունները ստիպված են եղել օգտվել ԿՀՎ-ից մշտապես ստացվող միջոցներից:
Բացի այդ, կազմակերպության ղեկավար Ուսամա Բեն Լադենը վախեցել է գումար ստանալ, քանի որ նրա կարծիքով` դրանք կարող էին մշակված լինել ռադիոակտիվ նյութերով:









































