Հոլիվուդյան շատ աստղեր չեն հաշտվում տարիքի հետ բնականորեն գեղեցկության կորստի հետ և հաճախ դիմում են պլաստիկ վիրաբուժության օգնությանը կամ բոտոքսի: Իսկ Քեյթ Ուինսլեթը վերջերս հարցազրույցում ասել է, որ նախընտրում է իր արտաքինը թողնել այնպիսին, ինչպիսին այն կա, քան վերը նշված միջոցները կիրառել։ Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
«Դե, դա լինում է տարիքի հետ, ինչն անխուսափելի է: Այնպես որ՝ թող իմ կնճիռները մնան այնտեղ, որտեղ նրանց տեղն է»,- ասել է Ուինսլեթը: 39-ամյա օսկարակիր դերասանուհին նաև կատակել է իր ոչ իդեալական արտաքինի վերաբերյալ. «Ես ոչ միշտ եմ լիովին ինքնավստահ, բայց մի բան կարող եմ հաստատ ասել. ես շատ եմ սիրում իմ կազմվածքը: Ես ունեմ կուրծք, հետույք և տղամարդ, որն ինձ սիրում է»:
Նշենք, որ ավելի վաղ Ուինսլեթը պատմում էր հակատարիքային շիճուկի մասին, որից նա ակտիվորեն օգտվում է դիմահարդարվելուց առաջ: «Դա իսկական կախարդանք է: Ես այն օգտագործում եմ ամեն օր մաշկս խոնավացնելուց կամ դիմահարդարվելուց առաջ: Ես արդեն 39 տարեկան եմ, այնպես որ՝ ինձ ցանկացած օգնություն պետք է»,- ասել է դերասանուհին:















































