Escama Studio ապրանքանիշը արտադրում է յուրահատուկ պայուսակներ շատ անսովոր նյութից՝ հայտնում է novate.ru-ն: Տարբեր գազավորված ըմպելիքների ալյումինե տարաների փականների օղակներից ստեղծվում են կանանց էֆեկտիվ պայուսակներ: Այդպիսով ապրանքանիշի հիմնադիր Էնդի Քրումհոլցը ոճային աքսեսուարներ ստեղծելուց բացի՝ լուծում է նաև էկոլոգիական խնդիրներ:
Escama պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «ձկան թեփուկ»: Ապարանքանիշի ստեղծած պայուսակներն իսկապես հիշեցնում են ձկան թեփուկ:
Ալյումինե թեփուկներից պայուսակները ամբողջովին ձեռքի աշխատանք են:




















































