ԵՄ-ն պաշտոնական ամսագրում Ռուսաստանի և Ուկրաինայի իրավաբանական անձանց և քաղաքացիների նկատմամբ մինչև 2015թ. սեպտեմբերի 15-ը ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշում է հրապարակել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակից հանվել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա Շվեցովան, որը մահացել է հոկտեմբերի 28-ին:
Ավելի վաղ ԵՄ-ն ընդլայնել էր Ուկրաինայում իրավիճակի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Նոր ցուցակում ընդգրկվել են 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձինք:











































