Դևիդ Բեքհեմը մասնակցել է H&M ընկերության նոր գովազդային արշավին: Այն նվիրված է տղամարդկանց Modern Essentials հավաքածուին, որը նա անձնապես է ընտրել իր ճաշակով:
Մարզիկը նկարահանվել է տեսահոլովակում, որի ռեժիսորն է Մարկ Ֆորստերը, ով հայտնի է օսկարակիր «Հրեշների դիմակահանդեսը» ֆիլմով, հայտնում է ELLE-ը:
Տեսահոլովակում տեղի է ունենում իսկական բիլիարդային մարտ: Բեքհեմի մրցակիցը դերասան Ռոբ Նայթոնն է:






































