Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 42-ամյա երկրպագուն ինքնասպանություն է գործել` Քենիայի կամուրջներից մեկից նետվելով Հնդկական օվկիանոս:
Տղամարդու դին գտել են մարտի 13-ին: Yahoo News-ը հայտնում է, որ խաղից առաջ երկրպագուն ասում էր իր ընկերներին, թե սիրելի թիմը հաղթանակ է տանելու ջախջախիչ հաշվով:
Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ը 1:2 հաշվով պարտվեցին «զինագործներ»-ին:














































