Թուրքիայում հազարավոր բուժաշխատողներ են մասնակցել ուրբաթ օրվա՝ մարտի 13-ի համազգային գործադուլին՝ բողոքելով աշխատանքային ծանր պայմանների և ցածր աշխատավարձերի դեմ։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Բուժաշխատողների ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Ստամբուլում: Հազարավոր բժիշկներ ու բուժքույրեր հավաքվել են Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի մոտ և քաղաքի փողոցներով շարժվել դեպի առողջապահության դեպարտամենտի շենք, որը գտնվում է Սուլթանահմեթ պատմական շրջանում:
Անկարայում բուժաշխատողների խումբը դագաղներով երթ է անցկացրել՝ ի նշան բողոքի հաճախորդների կողմից իրենց գործընկերների բռնության դեմ:
Ստամբուլի բժիշկների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սամեթ Մենգուչը հայտարարել է բժիշկների համար 36-ժամյա աշխատանքային հերթափոխի և գոյություն ունեցող համակարգի անընդունելիության մասին, որը չի երաշխավորում աշխատատեղեր:






































