Թուրքիայում անվտանգության մարմինները ուրբաթ կալանքի տակ են վերցրել ոստիկանության և հատուկ ծառայությունների 10 սպաների, ովքեր կասկածվում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի գաղտնալսման մեջ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը`վկայակոչելով Սվազ գավառի ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ բաժնին:
Նշվում է, որ այդ ձերբակալությունները տեղի դատախազության հարցմամբ տեղի ունեցող գործողության մասն են կազմում: Դատախազությունը թույլատրել է Թուրքիայի 18 գավառում 35 մարդու կալանքի տակ վերցնել:








































