The Daily Mail պարբերականը ցուցադրել է ցեղերի զգեստները, որոնք ապրում են ժամանակակից կյանքից հեռու:
Թերթը ներկայացրել է յուրահատուկ լուսանկարչական նախագիծ, որտեղ ցուցադրված են քաղաքակրթությունից հեռու ապրող աֆրիկյան ցեղերի էկզոտիկ զարդարանքները:
Լուսանկարիչները լուսանկարել են Սուրյամա, Մուրսի ու Բաննա և այլ ցեղերի ներկայացուցիչներին, որոնք ապրում են Եթովպիայի Օմո գետի հովտում:
Լուսանկարներում մարդիկ կրում են ոչ միայն վառ դիմահարդարում ու զգեստ, այլև զուգվում են բոլոր հնարավոր միջոցներով, ինչ կա ձեռքի տակ:
Օրինակ՝ եթովպիական ցեղերը կրում են էքստրավագանտ գլխանոցներ՝ զարդարված մրգերով ու ծաղիկներով, իսկ մարմինը զարդարում են սպիներով, պիրսինգտով ու գունավոր կավով:

























































