ԵՄ Խորհուրդը մինչև սեպտեմբեր պաշտոնապես երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի 150 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձանց և Ուկրաինայի անջատողականների դեմ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Այս մասին որոշումն ընդունվել է հունվարի 29-ին՝ ԵՄ անդամ 28 պետությունների ԱԳՆ ղեկավարների նիստում:
«150 անձանց և 37 ընկերությունների ակտիվների սառեցման և մուտքի արգելքի ժամկետը երկարաձգվել է կես տարով՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 15-ը: Այդ որոշումն օրինական ուժ է տալիս քաղաքական որոշմանը, որն ընդունվել է ԵՄ Խորհրդում հունվարի 29-ին»,- նշում է Խորհրդի մամլո ծառայությունը:
Փետրվարի 16-ին ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել է այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ նպատակային պատժամիջոցներ են սահմանվել:
Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկված է 19 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ:
Սև ցուցակում բոլոր ընդգրկվածներին արգելվում է մտնել ԵՄ անդամ 28 երկրների տարածք, եվրոպական բանկերում նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման:









































