Evernote հայտնի նշումների պահպանման ծառայության մշակողները թողարկել են հավելվածի նոր տարբերակը Android հարթակի համար: Այժմ դրա ինտերֆեյսը լիովին համապատասխանում է Android Lolipop-ի «նյութական դիզայնի» նոր ոճին, հայտնում է hitech.vesti.ru-ն:
Մշակողները սրել են անիմացիան, ստվեր և խորություն ավելացրել: Հավելվածը դարձել է ավելի «հարթ», իսկ դիզայնը՝ ավելի մինիմալիստական: Նոր դիզայնը կորչված է հավելվածի օգտագործումը դարձնել ավելի ինտուիտիվ և պարզեցնել նավիգացիան:
Բացի նոր դիզայնից՝ հավելվածում արագ նշումների կոճակ է ավելացել, բարելավվել է տեսագրությունների դիտման ռեժիմը և մշակվել է ներդրված խմբագիրը: Հատնվել է նաև նշումների անվանափոխության և ջնջելու հնարավորություն: Նոր հավելվածը հասանելի է Google Play-ից անվճար ներբեռնման համար:











































