Մեծ Բրիտանիան դարձել է առաջին արևմտյան պետությունը, որը Չինաստանի ղեկավարության ներքո ստեղծվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցության հայտ է ներկայացրել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ դա յուրահատուկ հնարավորություն է Բրիտանիայի և Ասիայի համար, որը նրանց հնարավորություն կտա միասին աճել ու զարգանալ՝ փող և համատեղ նախագծեր ներդնելով:
Ասիական բանկի ստեղծման մասին հայտարարվեց անցած տարի: Դրա հիմնադիրներն են Չինաստանը և Ասիայի ևս 20 երկիր:
ԱՄՆ-ը կասկած է հայտնել ապագա բանկի կառավարման մեթոդների վերաբերյալ և հրաժարվել է միանալ դրան: ԱՄՆ-ի օրինակին են հետևել նրա դաշնակիցները տարածաշրջանում՝ Ճապոնիան, Հարավային Կորեան և Ավստրալիան:











































