Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Պուտինն անհետանում է ինչպես բռնակալը. Bloomberg View

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհետացել է: Ոչ բառացիորեն, բայց նրան մի ամբողջ շաբաթ չեն տեսել հանրության առջև, իսկ նախագահական կայքում տեղադրված նրա գրաֆիկի մասին լուրերը կասկածելի տեսք ունեն»,- գրում է Bloomberg View-ի մեկնաբան Լեոնիդ Բերշիդսկին:

Ըստ հեղինակի՝ դա ապացուցում է, որ Ռուսաստանը վերածվել է իսկական բռնատիրության. «Ցանկացած այլ տեսակի պետություն չէր լինի այսքան ոչ թափանցիկ, իսկ քաղաքացիներն այդ աստիճանի չէին անհանգստանա իրենց ղեկավարի համար»:

Պուտինի մամլո քարտուղար Պեսկովը նախկինում երբեք ստիպված չի եղել բացատրել իր ղեկավարի անբացատրելի բացակայությունը, նշում է հեղինակը: Պուտինն աշխատել է միշտ սպորտային և էներգիայով լեցուն երևալ:

Հիմա Պոսկովը կտրականապես հերքում է, որ Պուտինի հետ ինչ-որ բան կարգին չէ, գաղտնի գործողները բուռն գործունեություն են ծավալել, նշում է հեղինակը: Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը բլոգում ենթադրություն է հայտնել, որ նախագահին տապալել են «պնդաճակատները»: Հրատարակիչ Կոնստանտին Ռեմչուկովը Twitter-ում գրել է Իգոր Սեչինի առաջիկա հրաժարականի մասին («դա կնշանակեր, որ Պուտինը կա՛մ ուժեղ թափահարում է մոտ շրջապատը, կա՛մ ինքն է հեռանում»,- ենթադրում է հոդվածագիրը):

«Ռուսները, այդ թվում՝ Պուտինի հակառակորդները, նրա մեկշաբաթյա բացակայությունից անհանգստացած են ոչ պակաս, քան երեխաները, ում հայրն ինչ-որ տեղ հեռացել է ու մի քանի օր չի վերադառնում»,- ասվում է հոդվածում: Մարդիկ անվստահություն և մտահոգություն են զգում հույսի հետ միախառնված՝ գուշակելով՝ արդյոք իշխանության բուրգը կկարողանա՞ գործել առանց Պուտինի և եթե այո՝ ապա ինչպե՞ս:

«Ի՞նչ է, եթե ոչ այն բանի նշան, որ ազգի հավաքական գիտակցության մեջ Պուտինը լիամասշտաբ բռնապետ է դարձել»,- հարցնում է հեղինակը: Միայն բռնապետերն են թաքցնում, որ գրիպով հիվանդ են կամ հանդիպումներ են անցկացնում (որոնք, Պեսկովի խոսքով, եղել են այս ամբողջ ընթացքում):

Ժամանակն է մի կողմ թողնել մեղմասությունները, եզրափակում է հեղինակը, «Պուտինը բռնապետ է, որը Ռուսաստանը ղեկավարում է՝ հենվելով վախի և խորամանկության վրա: Ինչպիսին էլ լինեն նրա բացակայության պատճառները՝ երկիրը չի կարող գործել, երբ նա ղեկի մոտ չէ: Ջրի երես են բարձրանում իռացիոնալ վախեր: Իռացիոնալ հույսեր ևս»:

 

Պատրաստեց՝ Սոնա Ավագյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում