Նոր տիրուհու շնորհիվ Դենիս անունով տաքսան կարողացել է նիհարել 20 կգ-ով և նորմալ կյանքի վերադառնալ: Արագ սննդի սովոր այդ շանը նիհարելու համար երկու տարի է պահանջվել:
Ամերիկուհի Բրուք Բերթոնը շանը վերցրել է կենդանիների ապաստարանից: Շունը 25 կգ է կշռել, գրում է Buzzfeed-ը: Նախկին տիրոջ մոտ շունը միայն համբուրգերներով և պիցցայով է կերակրվել:
Անասնաբույժի խոսքերով՝ Դենիսին մեկ ամսվա կյանք էր մնացել: Շունը ջրազրկված է եղել և տառապել է մաշկային վարակներով:
Տեղափոխվելով նոր տիրուհու մոտ Դենիսը ստիպված է եղել սովորել շների համար նախատեսված չոր կերին և երկար զբոսանքներին: Սկզբում շունը ընկճախտի մեջ է ընկել, սակայն այժմ նա ուրախությամբ վազվզում է սկյուռների հետևից և բերում նետված իրերը:
Նիհարելուց հետո Դենիսի մաշկը նրա համար չափազանց մեծացել է, և տիրուհին ստիպված է եղել նրան 3 պլաստիկ վիրահատությունների տանել:













































