Համացանցում հայտնվել է Քանյե Ուեսթի նոր թրեքը, որը Awesome է կոչվում և նվիրված է Քիմ Քարդաշյանին, գրում է Spletnik.ru-ն:
Կնոջը նվիրված երգում նա նկարագրում է իր սերը: «Դու աշխատելու համար չափազանց լավ տեսք ունես, դու չպետք է լսես քո մենեջերին: Դու շատ թեժ ես, նրանք չեն կարող դիմադրել քեզ, սիրելի’ս: Ես նույնպես լավն եմ»,- երգում է Քանյեն:
Ընդ որում` երաժիշտն այս երգն առաջին անգամ կատարել է երկու տարի առաջ՝ Met Ball-ի պատվին կազմակերպված երեկույթի ընթացքում, սակայն ստուդիայում արված ձայնագրությունը հիմա է հայտնվել համացանցում:













































