Հռոմի «Լացիո»-ն հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի ծառայություններով:
«Արծիվներ»-ի ղեկավարությունը ցանկանում է համալրել հարձակման գիծն ու մտադիր է միջոցներ տրամադրել, քանի որ թիմը պայքարում է Չեմպիոնների լիգայում տեղի համար:
«Բորուսիա»-ի ղեկավարությունը դժգոհ է իտալացի հարձակվողի խաղից, ով 16 խաղում 3 գոլ է խփել: «Լացիո»-ի ներկայացուցիչները 2015թ. հունվարին արդեն կապ են հաստատել «Բորուսիա»-ի հետ, բայց գերմանական ակումբը հրաժարվել է բաց թողնել հարձակվողին:
Իմոբիլեի տրանսֆերի դիմաց «Բորուսիա»-ն 18 մլն եվրո է վճարել: «Լացիո»-ն պատրաստվում է դորտմունդյան ակումբին առաջարկել 15 մլն եվրո:








































