Մասնագետները պարզել են, որ մարդու հակվածությունը վնասակար սովորություններին, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի կիրառումը, ուղղկիորեն կապված է տարիքից, ազգությունից և ռասայից։ Այս մասին հաղորդվում է Addictive Behaviors պարբերականում։
Իրենց աշխատանքում հետազոտողները կիրառել են 1994 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցման տվյալները։ Այդ ժամանակ հարցմանը մասնակցել են միջին և ավագ դպրոցի սովորողներ։ Այնուհետև նրանք հարցման են ենթարկվել 1996, 2001 և 2008 թվականներին։ Արդյունքում պարզվել է, որ վնասակար սովորույթների հանդեպ կիրքը զգալիորեն կախված է տարիքից և ազգությունից։ Այսպիսով 18 տարեկանում ծխել են սպիտակամորթ ամերիկացիների 44 տոկոսը, լատինաամերիկացիների 27տոկոսը և աֆրոամերիկացիների 18 տոկոսը։ 30 տարեկանում եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչները թողել են ծխելը, իսկ ծխողների թիվը լատինաամերիկացիների և սևամորթների շրջանում հակառակը՝ աճել է։
Գիտնականները համանման օրինաչափություններ են հայտնաբերել մարդկանց կողմից ալկոհոլի և թմրանյութերի սպառման հարցում։Հետազոտողները վստահ են, որ իրենց աշխատանքի արդյունքները կօգնեն բժիշկներին հիվանդների հետ կանխարգելիչ աշխատանքում։











































