Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրումը կնշանակի ինքնիշխանության կորուստ

«Պուտինը շատ լավ գիտի, որ Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերն ուղղակիորեն հարվածում են եվրասիական նախագծերին: Եվ պատահական չէր, որ Պուտինն այդպես կարևորեց Ուկրաինան և այդպիսի ճակատամարտ մղեց նրա համար ու մինչև օրս մղում է: Հետևաբար ուկրաինական դեպքերի արդյունքում եվրասիական նախագծերն այն աստիճան թուլացան, որ ետխորհրդային այս երեք երկրներից բացի, նա չկարողացավ որևէ այլ մեկին հրապուրել: Եվ հիմա Պուտինը շտապում է արագ անցնել ինտեգրացիայի տարբեր էտապները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկրի Կենտրոնական բանկին ու կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ինչ նպատակահարմարություն և հնարավորություն կա… Ս. Սաֆարյանը հիշեցրեց, որ անցած տարվա մայիսին Աստանայում նիստից առաջ ԵՏՄ հիմնադրման բանակցությունների ժամանակ ռուսական կողմը ցանկանում էր, որ միասնական արժույթը ներդրվի հենց այդ ժամանակ: «Այսինքն` որքան հնարավոր է եվրասիական նախագիծը նման լինի ԵՄ-ին՝ գոնե ձևական առումով: Իսկ դա արդեն Մոսկվային լուրջ լծակներ կտա ազդելու այդ միության մեջ ընդգրկված բոլոր երկրների վրա: Ի վերջո` միասնական արժույթը լուրջ գործիք է: Թեև միության անունը տնտեսական է, բայց միասնական արժույթն այն դարձնում է քաղաքական միավոր: Երկրների անկախության, ինքնիշխանության կռվաններից մեկը ազգային դրամն է: Եթե դրոշը, գերբը, զինանշանը ատրիբուտներ են, ապա ազգային արժույթը ոչ միայն ատրիբուտ է, այլև ինքնիշխանության լուրջ գործիք է` դրամավարկային քաղաքականությունն ինքնուրույն որոշելու առումով: Իսկ եթե միասնական արժույթ է ներդրվում, ապա տվյալ երկիրն ինքնուրույնաբար չի սահմանում իր դրամավարկային քաղաքականությունը: Դա արդեն նշանակում է մնացած բոլոր քաղաքականություններում զիջել ինքնիշխանությունը»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Բայց այն ժամանակ Վ. Պուտինը չկարողացավ համոզել Բելառուսին ու Ղազախստանին, որ Աստանայի պայմանագրում ամրագրվեր միասնական արժույթի գաղափարը: «Հիմա էլ հուսանք, որ այդ երկրները կառարկեն դրա դեմ, որովհետև հույս չունեմ, որ ՀՀ իշխանություններն այնքան համարձակություն և խիզախություն, նաև լեգիտիմություն ունեն, որ նման պահանջ դնեն: Իմ հույսը մնում է այն, որ այդ երկրները դիմադրություն ցույց կտան, թեպետ կյանքը ցույց է տվել, որ նրանք էլ չափազանց լավ սակարկողներ են և որոշակի ակնկալիքներ բավարարելուց հետո կարող են տեղի տալ»,- համոզված է քաղաքագետը:

Երեկ, սակայն, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը հայտարարել է, թե Կենտրոնական բանկն այս պահի դրությամբ որևէ ծրագիր չունի ու ԵՏՄ շրջանակում որևէ բանակցություն չի վարել՝ միութենական արժույթի անցնելու նպատակով: «ԵՏՄ անդամակցության շրջանակներում ստորագրված փաստաթղթերում նման փաստաթուղթ, անգամ դրա նպատակահարմարության, ուսումնասիրության, հեռանկարների վերաբերյալ, գոյություն չունի»,- ասել է ԿԲ պաշտոնյան:

«Մենք, իհարկե, պետք է հասկանանք, որ այս պահի դրությամբ Պուտինի հայտարարությունը վերաբերում է ՌԴ ներքին շրջանակներին, ովքեր պիտի ուսումնասիրեն հարցը: Բայց պետք է հասկանանք, որ սա ԵՏՄ-ում ամենազորեղ և ամենաազդեցիկ պետության ղեկավարի մտադրություններն են, որոնք նա չի կարողացել կյանքի կոչել անցած տարվա մայիսին, և չի հրաժարվել դրանցից: Եվ որքան էլ ՀՀ-ն այսօր չունի նման խնդիր, դա չի նշանակում, որ չպետք է պատրաստ լինել այդ խնդրով հակազդելուն և լուծումներ ունենալուն»,- հակադարձեց Ս. Սաֆարյանը:

Եթե ԵՏՄ տարածքում միասնական արժույթի ներդրումը կնշանակի անդամ երկրների ինքնիշխանության որոշակի կորուստ, ապա այդ դեպքում ինչո՞ւ նման քննադատություններ չկան ԵՄ-ի ու եվրոյի հետ կապված: Չէ՞ որ ԵՄ անդամ երկրներն ի դեմս եվրոյի ունեն ընդհանուր արժույթ: Ս. Սաֆարյանը գտնում է, որ ԵՄ-ում երկրներն իրենք են խնդրում, իրենք են որոշում և երկար սպասում, որ մտնեն միասնական արժույթի տարածք, և ոչ թե նրանց ստիպում են: «Այս պարագայում ՌԴ-ն ինքն է պարտադրում: Ամբողջ խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն` որպես ինտեգրացիոն մոդել, գրավիչ չէ: ԵՄ-ն գրավիչ է, և այդ գրավչության համար շատ երկրներ համաձայն են զիջել իրենց անկախությունից մի մաս, բայց ոչ շատ բան»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Քաղաքագետը նաև գտնում է, որ Հայաստանի համար հակասահմանադրական կլինի ԵՏՄ երկրների հետ միասնական արժույթի անցնելը, քանի որ ՀՀ դրամը որպես ազգային արժույթ ամրագրված է Սահմանադրության մեջ: Ս. Սաֆարյանի խոսքերով` եթե ՀՀ-ն գնա այդ քայլին, ուրեմն պետք է Սահմանադրության մեջ համապատասխան դրույթը փոփոխության ենթարկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում