Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսվում էր այս շաբաթ և հետաձգվեց, տեղի կունենա մարտին: Այս մասին «Նովոստի-Կազախստան» գործակալությանը հայտնել է Ղազախստանում Բելառուսի դեսպանատան մամուլի քարտուղար Վադիմ Սվերչկովը:
«Հանդիպումը չեղյալ չի հայտարարվել, այլ հետաձգվել է: Եվ տեղի կունենա մարտին»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ մարտի 12-13-ին Մինսկում նախանշված Պուտին-Լուկաշենկո-Նազարբաև հանդիպումը հետաձգվել է:










































