Սիրիայի տարածքի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ զինված հակամարտության սկզբից ի վեր (4 տարի առաջ) երկրի լուսավորությունը նվազել է 83 տոկոսով: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների զեկույցը:
Զեկույցը չորեքշաբթի երեկոյան ներկայացվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Ըստ չինացի ուսումնասիրող Ցզի Լիի՝ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի լուսանկարները ցույց են տալիս, որ բախումների հետևանքով այդ ավերված քաղաքում պահպանվել է մինչ ռազմական լուսավորության միայն 3 տոկոսը:












































