Վերսալյան պալատը և Բրիտանիայի ազգային պատկերասրահը միացել են թանգարաններում սելֆիի ձողերի միջազգային արգելքին: Այս մասին հայտնում է The Washington Times-ը:
Հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ դա կօգնի ապահովագրել արվեստի գործերն ու մյուս այցելուներին:
Ավելի վաղ սելֆիի համար շտատիվ-մոնոփոդների կիրառությունն արգելվել էր Նյու Յորքի և Լոնդոնի որոշ թանգարաններում:











































