Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Դանիելյանը:
Գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները կկատարի Սարգիս Մովսիսյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ Արամ Դանիելյանը գլխավորում էր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, իսկ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը ստանձնել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:








































