Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնել է մասնակցել երկրի նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մեր հաջողությունների բազայի վրա, որոնց մասին դուք գիտեք, մենք պետք է առաջ շարժվենք մեր պետականության ամրապնդման համար: Դրա համեր ես եկել եմ այստեղ և, ելույթ ունենալով ձեր առջև, երևի կհամաձայնեմ ձեզ հետ իմ թեկնածության առաջադրման հարցում»,- նշել է Նազարբաևը իր կուսակցության համագումարի ժամանակ:
Ավելի վաղ «Նուր Օթան» կուսակցությունն առաջադրել է Նազարբաևի թեկնածությունը:
Ղազախստանի ԿԸՀ-ն արդեն Ղազախստանի նախագահի երկու թեկնածուի գրանցել է՝ Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Տուրգուն Սիզդիկովին և ինքնառաջադրված Լիմանա Կոյշիևային:








































