Կահիրեում բնակություն հաստատած հայ պորտապարուհի Սոֆինարի (նաև Սաֆինազ) կողմից եգիպտական դրոշի անարգման գործը հասել է դատարան։ Նա մեղադրվում է կարմիր, սպիտակ և սև գույների համադրությամբ կոստյումով պարելով երկրի դրոշը անարգելու համար։ Այս մասին հայտնում է Al Ahram պարբերականը։
Օգոստոսին նրան հարցաքննել էին Կարմիր ծովի առողջարանավայրում նման հագուստով ելույթ ունենալու համար։ Մարտի սկզբին պարուհուն ձերբակալել էին, սակայն 2620 դոլար գրավի դիմաց ազատ արձակել։
2014-ի հունիսին ընդունված օրենքն ազատազրկում և տուգանք է նախատեսում դրոշն անարգողների նկատմամբ։ Մեղադրանքի հաստատման դեպքում Սոֆինարին սպառնում է 1 տարվա ազատազրկում և 4000 դոլարի տուգանք։
Կոստյումի վերաբերյալ իր մեկնաբանությունում պորտապարուհին ասել է, որ եգիպտական դրոշի գույներով հագուստ կրելը «սիրո նամակ» է Եգիպտոսին, և որ ինքը մտադիր չէ լքել երկիրը։










































