Հայտնի դիջեյ և Ռիտա Օրայի նախկին զուգընկեր Քելվին Հարիսը բաժանվել է մոդել Աարիկա Վուլֆից՝ հայտնում է spletnik.ru-ն:
Հարիսի շրջապատից աղբյուրները հաստատում են, որ սիրավեպն ավարտվել է անցած ամիս:
«Քելվինն ու Աարիկան բաժանվել են փետրվարի վերջին: Հարիսը խիտ գրաֆիկ ունի, նա մշտապես ճանապարհորդում է ու ազատության ձգտում: Այնուամենայնիվ, օրերս լուրեր տարածվեցին Հարիսի ու Թեյլոր Սվիֆթի փոխադարձ սիրախաղի մասին»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրների խոսքով՝ BRIT Awards-2015-ի արարողության ժամանակ Թեյլորն ու Քելվինը շատ են շփվել ու հիանալի ժամանակ են անցկացրել միմյանց հետ, սակայն վերջիններս հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Աարիկան ու Քելվինը սկսել էին հանդիպել 2014թ. ամռանը։ Ավելի վաղ դիջեյը հանդիպում էր Ռիտա Օրայի հետ, սակայն անցած տարվա մայիսին նրանց սիրավեպն ավարտվեց:















































