Solar Impulse-2 արևային մարտկոցներով շվեյցարական ինքնաթիռը, որը փորձում է շուրջերկրյա ճամփորդություն կատարել միայն արևի էներգիայի օգնությամբ, երեքշաբթի օրը Օմանից ժամանել է Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաք: Ինչպես Twitter-ում հայտնել է նախագծի թիմը՝ թռիչքը տևել է մոտ 15 ժամ:
Սա շուրջերկրյա թռիչքի երկրորդ փուլն է։ Մեկ օր առաջ Solar Impulse-ը թռչել է Աբու Դաբիից և վայրէջք կատարել Մասկատում:
Ահմեդաբադից ինքնաթիռը պետք է թռչի Հնդկաստանի մեկ այլ քաղաք՝ Վարանասի:












































