Բրիտանացի Չարլզ Յուգսթերը 95 տարեկանից բարձր մարզիկների շարքում 200 մետր տարածություն վազելու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին է հաղորդում Bleacher Report-ը:
Թոշակառուն տարածությունը հաղթահարել է 55,48 վայրկյանում՝ իր նախկին ցուցանիշը բարելավելով 2,4 վայրկյանով: 2013թ. մարտին սահմանված նախկին ռեկորդը պատկանում է ամերիկացի Օրվիլ Ռոջերսին:
Բրիտանիայում Յուգսթերը կրում է աշխարհի ամենաառողջ թողակառուի ոչ պաշտոնական տիտղոսը: Թոշակի անցնելուց հետո նախկին ատամնաբույժը սկսել է առողջ ապրելակերպի հետևել: 87 տարեկան հասակում նա գրանցվել է կուլտուրիստների ակումբում:
http://youtu.be/qB9aTP4bFf0











































