Շվեդիան հրաժարվել է երկարաձգել Սաուդյան Արաբիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիրը: Այս մասին հաղորդում է The Local-ը:
«Ճիշտ է, որ պայմանագիրը դադարում է գործել: Պաշտպանության նախարարն ավելի ուշ այդ որոշման մասին ավելին կասի»,- հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը:
Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել չերկարաձգել «Փոխըմբռնման համագործակցությունը» այն բանից հետո, երբ արաբական երկրների դիվանագետներրը քննադատել են Շվեդիայի ԱԳՆ ղեկավարի ղեկավարի խոսքերը` կապված Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների վիճակի հետ:









































