Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Լոնդոնի «Չելսի»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Express-ը:
«Կարծում եմ, որ «Չելսի»-ն այս տարի ավելի է հզորացել: Ակումբը տրանսֆերային պատուհանի ընթացքում հիանալի ձեռքբերումներ ունեցավ:
Մենք պետք է խաղանք առաջին համարի ներքո: Այլ տարբերակ չի կարող լինել: Անցյալ տարի մենք եկել էինք Լոնդոն, որպեսզի պահպանեինք հաղթական հաշիվը:
Հնարավոր է, որ հենց այդ պատճառով պատժվեցինք «ազնվականներ»-ի կողմից»,- հայտարարել է իտալացի կիսապաշտպանը:








































