Մասնագետները պնդում են, որ տղամարդկանց անպտղության համար պատասխանատու է 3 գործոն՝ ծանր ֆիզիկական աշխատանքը, դեղամիջոցների ընդունումը, արյան ճնշման բարձրացումը: Գիտնականների աշխատանքը հրապարակված է Fertility and Sterility ամսագրում:
Մասնագետների հետազոտությանը մասնակցել է 456 տղամարդ, որոնց միջին տարիքը 31,8 տարի է: Նրանց կեսից ավելին չի ունեցել երեխաներ, նաեւ բոլորը խնդիրներ են ունեցել երեխայի բեղմնավորման հարցում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց անպտղության վրա ազդում է ոչ միայն նրանց ֆիզիկական, վիճակը, այլև կենսակերպը:
Գիտնականները պնդում են նաեւ, որ նստակյաց կյանքը, աշխատավայրում անբարենպաստ պայմանները, խոլեստերինի բարձր մակարդակը կամ շաքարային դիաբետը չեն ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա:












































