Friday, 17 05 2024
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն

Գալուստ Սահակյանը «թշնամի ուղեկցող» չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

– Ճի՞շտ են այն պնդումները, թե Պարույր Հայրիկյանն իր` ՍԴ չդիմելու որոշումը կայացրել է իշխանությունների ճնշումների արդյունքում, և որ նա նախապես նախագահ Սերժ Սարգսյանի ուղղորդմամբ է առաջադրվել: Չէ՞ որ նա նախապես ասել էր, թե ստիպված է օգտվել Սահմանադրության ընձեռած հնարավորությունից և 2 շաբաթ հետաձգել ընտրությունները:

– Պ. Հայրիկյանն իր ապրած կյանքով երբևիցե չի եղել, որ վճռական չլինի իր գործողությունների մեջ: Այնպես որ, հնարավոր չէ նրա վրա որևէ ազդեցություն ունենալ, հատկապես, որ սովետմիության կալանավայրերի մամլիչի տակով է անցել: Նա միշտ էլ անկոտրում է և երբևիցե չի փորձի այլ խորհուրդներով առաջնորդվել: Դա իր վճռականության հետևանքն է:

– Դո՞ւք էլ եք այն կարծիքին, թե նրա մահափորձի հետևում այն ուժերն են, որոնք թեկնածու չեն առաջադրել:

– Բնականաբար, կարելի է այդպես էլ հասկանալ: Յուրաքանչյուր մարդ իր մտքում կարող է շատ բան առաջարկել, բայց իրավունք չունի հանիրավի մեղադրել մեկ այլ թիմի: Դա քաղաքականությանը ոչ հատուկ բամբասանք է:

– Իսկ Պ. Հայրիկյանը թիրախն ուղղեց Ռուսաստանի կողմը:

– Ես ոչ ուզում եմ որևէ երկրի կողմը ուղղել, ոչ էլ ներսի, որովհետև չի կարելի նման դեպքերը շահարկել: Ես կարծում եմ` լիազոր մարմինները բավականին լուրջ են աշխատում այդ ուղղությամբ և մեղադրել՝ անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով, դա լոկ քաղաքական շահարկում է կամ բամբասանք:

– Երեկ ինչո՞ւ Դուք դահլիճից դուրս ուղեկցեցիք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

– Ես ոչ մեկին չեմ ուղեկցել: Եթե միասին ենք քայլել, ուրեմ ե՞ս եմ ուղեկցել:

– Բայց դուք միասին չէիք քայլում, Դուք նրան դահլիճից դուրս ուղեկցեցիք ոչ թե ընդհանուր, այլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մուտքից:

– Ես ընդամենը Ծառուկյանի հետ զրույց ունեի և իրեն խնդրեցի, որ քննարկենք, և քննարկեցինք: Եվ որևիցե դեպքում երբևիցե չեմ ուղեկցել:

– Տարեվերջյան ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունն արդեն կարելի՞ է անցած համարել:

– Քաղաքական տեսակետից լարվածություններ իսկապես կարող են լինել, բայց ես կողմնակից եմ մարդկային պարզ փոխհարաբերությունները չդադարեցնելուն: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում, եթե ինչ-որ մի բան այնպես չի եղել, մենք խառնել ենք առօրյա կյանքը և ընդհանրապես սկսել ենք թշնամիներ որոնել: Ես թշնամիներ որոնող անձնավորություն չեմ: Այսօր էլ, եթե հակադրվեն ՀՀԿ-ին հանիրավի, բնականաբար նորից կհակադարձեմ ցանկացած կուսակցության: Բայց առօրյա կյանքում, մարդկային փոխհարաբերության մեջ կողմնակից եմ, որ բոլորը իրար հետ հաշտ լինեն: Իսկ դրանից կօգտվի ժողովուրդը:

– Ամեն մի պատգամավոր իրավասո՞ւ է ԱԺ նախագահի մուտքով ելումուտ անել, որ Գ. Ծառուկյանն է անում:

– Դահլիճը լրիվ նոր է, այդ մասին չեմ մտածել, բայց կոնկրետ ես չասեմ այդ իրավունքից, այդ մուտքից հաճախ եմ օգտվում: Ծառուկյանին էլ ես եմ խնդրել բարձրանալ վերև: Կարող էր նաև մեկ այլ պատգամավոր ինձ հետ լինել:

– Միգուցե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ նրա խնամիական կա՞պն է նրան այդ իրավասությունը տվել:

– Բայց խնամին ԱԺ դահլիճում նստած էր, ի՞նչ կապ ունի այդ կապը:

– Գ. Ծառուկյանն ԱԺ ընտրություններից հետո ընդհանրապես նիստերի չի մասնակցել, և Հ. Աբրահամյանի իրավասությունն էր նրան մանդատից զրկելը, ինչը չի արել:

– ԱԺ նախագահն է որոշում, թե նրա բացակայությունը հարգելի է, թե ոչ: Համոզված եմ, որ յուրաքանչյուր անգամ, երբ բացակայել է, որևէ հիմնավոր պատճառաբանություն ներկայացրել է:

– Ես չեմ կարող ասել, թե ինչ հիմնավոր փաստաթղթեր է ներկայացրել, բայց աշխատակազմում նրա հիմնավորումները կան, և ԱԺ նախագահը ինքն է որոշում կայացնում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում