«Ուրեմն դու էլ էիր Սերժի մարդը, խիա’ր, ժողովրդին ոտքի եք հանում, ու հետո հետ քաշվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին արթիկցիները՝ հավելելով, որ հոգնել են պայքարելուց ու հետո հիասթափվելուց: «Գլխարկդ ծեծե, ծեծե ու հետո գլուխդ դիր, ի՞նչ պայքար, Գագոն էր պայքարում, տեսանք` ինչ արեց»,- նշեցին նրանք:
Արթիկում ասում էին, որ ամեն օր պարապ են, ուստի հրապարակում են հավաքվում, քննարկում` ինչ անել, որպեսզի երբեմնի հարուստ Արթիկը ոտքի կանգնի: Զրուցում, հասնում են քաղաքական թեմաներին ու հասկանում, որ իշխանափոխություն կլինի, եթե երկրաշարժ լինի, կամ էլ` ատոմակայանը «պայթի»: «Այլ ճանապարհ չկա, էս խեղճ ժողովուրդն ի՞նչ անի, մեր ձեռը ճար չկա»,- ասում էին արթիկցիները:
Նրանք նշեցին, որ կարծում էին` Ծառուկյանը «ղայդին» տղա է, բայց ասաց մի բան, արեց հակառակը. վախեցավ, թույլ մարդ էր:
Հիմա արթիկցին իրեն խաբված է զգում: «Եթե կլինի մեկը, որ ճիշտ կպայքարի, երկու ձեռք կբարձրացնեմ, հետևից կգնամ: Բայց, է … ի՞նչ պայքար»,- հիասթափված նշեցին նրանք:
Ասացին նաև, որ իշխանափոխության խնդիրը հրատապ է, բայց, ըստ նրանց, իշխանափոխությունից հետո երեք նախագահի թիմից էլ վերարտադրվող չպիտի լինի. «Երեքն էլ իրականացրեցին ներքին «եղեռն»»:
Մանրամասները՝ տեսանյութում






































