Երկուշաբթի Ստրասբուրգում բացվել է ԵԽ լիագումար նիստը: Քննարկման դրված գլխավոր հարցերի թվում են Մոսկվայում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության և Ռուսաստանում դեմոկրատիայի վիճակին վերաբերող հարցերը:
ԵԺԿ-ում նշել են, որ Ռուսաստանում ժողովրդավարության վիճակին վերաբերող բանավեճերը կանցկացվեն չորեքշաբթի օրը: «ԵԺԿ-ը խորապես ցնցված է Բորիս Նեմցովի սպանությունից և խնդրում է անցկացնել միջազգային անաչառ հետաքննություն: Սպանությունը դատապարտող որոշումը կընդունվի հինգշաբթի օրը»,- նշել են ԵԺԿ-ականները:
«Կանաչների» խորհրդարանական խմբում, իրենց հերթին, հիշեցրել են, որ աջակցում էին Նեմցովին` ռուսական քաղաքականության բարեփոխումների հարցում: Միաժամանակ, խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, նրանք հայտարարել են, որ ԵՄ առաջիկա գագաթնաժողովում եվրոպացի լիդերները պիտի «ոչ միայն քննարկեն Ռուսաստանի դերն ու սանկցիաների հարցը, այլև հատկապես Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտից տուժած մարդկանց իրավիճակի խնդիրը»:







































