Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում: Կարլո Անչելոտիի սաները պարտություն են կրել Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանը: Այդ կապակցությամբ Վալդանոն մտաբերել է «արքայական ակումբ»-ի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, ով ներկայումս հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ում:
«Երբ Լուկա Մոդրիչը վնասվածք ստացավ և դուրս մնաց շարքից, դա ահավոր հետևանքներ ունեցավ թիմի համար: Իսկ ես շարունակում եմ հիշել Խաբի Ալոնսոյի անունը: Կարծում եմ` Ալոնսոն շատ մեծ դերակատարություն ուներ «Ռեալ»-ում: «Ռեալ»-ին ու Ռոնալդուին չի բավականացնում Խաբի Ալոնսոն:
«Արքայական ակումբ»-ն ավելի ու ավելի դժվար է ճանապարհ գտնում դեպի մրցակցի դարպասը»,- Cadena Ser-ը մեջբերում է Վալդանոյի խոսքերը:








































