Այսօր Փարիզի նորաձևության տան շրջանակում Christie’s աճուրդի տունը անցկացնում է միջոցառում «Պայուսակներ ու աքսեսուարներ» անվանակարգում, հայտնում է cosmo.ru-ն:
Այցելուներին տարբեր նորաձևության տների մոտ 200 եզակի մոդելներ կներկայացվեն, սակայն Christie’s-ի ներկայացուցիչները շեշտը դրել են ֆրանսիական Hermès բրենդի վրա:
Լոտերի թվում են նմուշներ, որոնք ավելի վաղ չեն ցուցադրվել աճուրդում, պատրաստվել են պատվերով կամ սահմանափակ քանակությամբ:
Այսպես, աճուրդում հնարավոր է տեսնել եզակի Birkin՝ հիմալայան կոկորդիլոսից ու Grand marriage՝ փղի կաշվից, ջայլամի ու մողեսի:
Աճուրդի շրջանակում կցուցադրվեն վինտաժային մոդելներ, ներառյալ Kelly 28 պայուսակ 1992թ. գառան կաշվից, որի մասին գրում է Լելյա Մենկարին իր «Hermès-ի ցուցափեղկերը» գրքում:
Christie’s-ը կառաջարկի նաև ոչ մոդելներ Chanel-ից, Christian Dior-ից, Louis Vuitton-ից և Yves Saint Laurent-ից:
Christie’s-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ լոտերի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն եվրո:







































